30 տարի էս մարդկանց թասիբը, ուղեղները մսխել են, թողել են անթասիբ ղեկավարություն․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

քաղաքական

«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ զրուցեցինք ՀՀ պե­տական սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մի քանի օր է, ինչ Սյունիքում 3.5- ից ավելի կիլոմետր խորությամբ և նաև Գեղարքունիքում հատել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետա­կան սահմանները և չեն հեռանում: Հայաստանի իշխանություններն էլ մեկ բանակցում են նրանց հետ, մեկ էլ հայտնում ՀԱՊԿ-ին դիմելու մա­սին: Հակոբյանը հարցերի մեծ մա­սին պատասխանում էր հեգնանքով՝ հասկացնելով, որ անիմաստ է ինչ-որ բան լրջորեն քննարկելը, քանի դեռ սրանք իշխանության գլխին են:

- Արդեն 2-3 օր է՝ ադրբեջանցի­ները մտել են Հայաստանի տարածք ու չեն հեռանում, ինչպիսի՞ն պետք է լիներ պետության ադեկվատ արձա­գանքը սրան:

- Նախկիններն են «մեղավոր», 30 տարի էս մարդկանց թասիբը, նամուսը, ուղեղները, խելքը մսխել են իրենց մեջ, թողել են անթասիբ, անխելք ղեկավարություն: Նախկիններն են ամեն ինչի մեղավորը:

-Իսկ ներկանե՞րը:

-Դե, ներկաների ուղեղները, թա­սիբը, նամուսը, խելքն ու ուղեղները նախկինները մսխել են իրենց մեջ, էս մարդիկ մնացել են անթասիբ, անուղեղ, անողնաշար, ինչ կարող են անել:

-Բա հիմա ի՞նչ է լինելու, էս վի­ճակից ինչպե՞ս դուրս գալ:

-Պիտի թասիբները հետ տանք իրենց:

-Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Մտածում եմ, որ գիտությունն այդ ուղղությամբ պիտի աշխատի, անթասիբ, անուղեղ մարդուն մարդ սարքի:

-Փաշինյանը հայտարարել է, որ դիմելու է ՀԱՊԿ-ին, ի՞նչ արձագանք եք սպասում ՀԱՊԿ-ից:

-Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ իր անելիքը պիտի անի, հետո նոր դիմի օգնության:

-Մենք հիմա բանակ ունենք, 2 օր է՝ մարդիկ ապշած են, թե ինչու չեն գերեվարում այդ 250 ադրբեջանցի­ներին:

-Դե, բարեփոխումներ են կատա­րում, շատ լուրջ և մեծ թափով, հա­մազգեստը փոխում են, նախկին հա­մազգեստը հարմար չի եղել որոշում կայացնելու համար, պաշտոնները բարձրացնում են: Բարեփոխումներ են կատարում էլի:

-Դրանով էական հարցեր կլուծվե՞ն:

-Դե... էն ա լուծվում, էլի, սի­րուն համազգեստներով... բարեփո­խումների կարևորությունը դա է, հա­մազգեստ փոխելն է:

-Իսկ եթե լուրջ՝ ի՞նչ պիտի անենք, որ այդ 250 հոգին թողնեն հեռանան Հայաստանի տարածքից:

-Պիտի կռվենք, պիտի ոչնչացնենք, ուրիշ ի՞նչ պիտի անենք, երբ քո տա­րածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնել:

-Իսկ ինչո՞ւ չեն անում, մեր իշխա­նությունները վախենո՞ւմ են:

-Ասում եմ՝ նախկինները մեղավոր են, սրանց թասիբները մսխել են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--0--ԿԿ