Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

անձրև

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: 

Հանրապետության տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

1եղ

Երևան քաղաքում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

2եղ

--00--ԱԹ