Ստեփանավանի անտառներում բազմաթիվ ծառեր են հատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

ծառահատում

Հայկական բնապահպանական ճակատը  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ստեփանավանում բազմաթիվ ծառեր են հատվել։

«Բազմաթիվ հատված ծառեր Ստեփանավանի անտառում Քաղաքացիներից այսօր ստացել ենք այս ահազանգն այն մասին, որ Ստեփանավանի Ալլեյա կոչվող տարածքի վերջնամսում կան բազմաթիվ հատված ծառեր՝ մոտ 30 հատ, հիմնականում սոճի տեսակի։ Մեկնաբանություններում կդնենք նաև տեսանյութերը՝ պահանջելով պետական լիազոր մարմիններից անել համապատասխան գործողություններ»,- ասված է ՀԲՃ գրառման մեջ։

--00—ՄՀ