Չի կարելի թույլ տալ թշնամու դիրքավորում Մեծ Իշխանասարում, ճանապարհը դիտարկման տակ կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանը լուսանկար է հրապարակել Սյունիքի մարզից, որում երևում է, որ Մեծ Իշխանասարի բարձունքը դիրքային առումով ռազմավարական նշանակություն ունի, և թշնամու դիրքավորումը այդ հատվածում կարող է վտանգավոր լինել:

«Դիմացի բարձունքը Մեծ Իշխանասարն է, որտեղից կարող է թշնամու դիտարկման տակ հայտնվել Սիսիան-Գորիս ճանապարհը և նաև նշած բնակավայրերը։

Հետևաբար ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ թշնամու դիրքավորումը Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում»,-գրել է Նաիրի Հոխիկյանը։

Նշենք, որ մի քանի օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները հայտել են հայ-ադրբեջանական սահմանը, մոտ 3-4 կիլոմետր առաջ եկել Սև լիճ կոչվող հատվածում և հրաժարվում են վերադառնալ ելման դիրքեր: Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ մի քանի օր է, ինչ բանակցություններ են վարում:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս