38-ամյա աշտարակցին 44-օրյա պատերազմից հետո յուրացրել է ՊԲ-ի «ՈՒԱԶ»-ը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ուազ

Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։

Նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս