Ալիևը չի հանդարտվի և կսրի իրավիճակը. Ռուսաստանին նոր պատերազմ պետք չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Ալիևը չի հանդարտվի և կսրի իրավիճակը մինչ միջանցքի ճեղքումը, իսկ Մոսկվային ղարաբաղյան պատերազմի նոր տարբերակ պետք չէ: Ռուսաստանը չի ներգրավվի հակամարտության մեջ Ադրբեջանի զինված ուժերի 3 կիլոմետրանոց առաջխաղացման պատճառով: Սերոբ Օհանյանի՝ «Позиция» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Կոմերսանտ»-ի միջազգային վերլուծաբան Մաքսիմ Յուսինը, ապա հավելել, որ հիմա այն կրիտիկական իրավիճակը չէ, որ Ռուսաստանը պատրաստ լինի ներքաշվելու պատերազմի մեջ:

Ըստ Մաքսիմ Յուսինի՝ Հայաստանը պետք է ամեն կերպ խուսափի պատերազմից, քանի որ զինված բախման դեպքում իրավիճակն անմխիթար կլինի: Հիմա Հայաստանի համար վնասը նվազագույնի հասցնելու շրջան է:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ