Անձամբ պատրաստ եմ մասնակցությունս ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

արշավիր

Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան https://m.facebook.com/story.php?story_fbid=325309498958263&id=10004437…, Միկա Բադալյան https://t.me/mikayelbad/3077) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում' Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով,այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս