«Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին «Արարատ»-ը կարողացավ օգնագործել հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ:

Դիպուկ և հեռահար հարվածով աչքի ընկավ Աղվան Պապիկյանը: «Արարատ»-ից երկար ժամանակ չպահաջնվեց հաշվի տարբերությունը կրկնապատկելու համար: Իր պահն օգտագործեց Մորի Կոնեն: Թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվով հօգուտ «Արարատ»-ի:

Երկրորդ կեսի մեկնարկից  «Արարատ»-ը նորից տիրեց նախաձեռնությանը և խփեց երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Ալաշկերտ»-ից հեղինակության գնդակը 85-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: «Ալաշկերտ»-ին, սակայն, չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Արարատ»-ը պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

«Արարատ»-ը Հայաստանի գավաթակիր դարձել էր նաև 1993, 1994, 1995, 1997, 2008 թվականներին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս