Սյունիքում 29–ամյա վարորդը «Opel Zafira»-ով 30 մ գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:50-ի սահմանում Կապանի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Ֆրոլովը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ֆրոլովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

նկար
նկար

--00—ԼՄ