Ի՞նչ է կատարվում Սյունիքում. սա պրովոկացիա է ռուսների դեմ, ու դա Ադրբեջանը չէ, Թուրքիան է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ի՞նչ է կատարվում Սյունիքում» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ:

Հիմա հերթով.

Հիշու՞մ եք իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:

Պարզ է, չէ՞, որ դա թուրքերն են, Ադրբեջանը չէ:

1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում:

2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար:

3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար:

4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով»՝ թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է՝ դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ, այո՛, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:

Հիմա գնանք Սյունիք:

Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջանը չէ, Թուրքիան է:

1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կա՛մ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի Ադրբեջանցիների հետ, կա՛մ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման:

2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կա՛մ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տե՛ս Վրաստանի օրինակը), կա՛մ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա, այսինքն՝ ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:

3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենաինք, երրորդ սցենարը մեր վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը:

Ավաղ»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս