ՀՀ ԱԽՔ-ը նամակ է հղել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին՝առաջարկելով Սյունիքի մասով արտահերթ նիստ անել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

արման

Ս. թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր:

Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:

Նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին` տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը:

--00—ԼՄ