Կասեցվել է կաթնամթերք արտադրող 2 արտադրամասի գործունեություն․ խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու «ԽԱՔ» ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ ԽԱՔ ՍՊԸ-ում նաև 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր: Այդ մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին։

Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

--00--ԼՄ