Մյուս ուժերի 1-ին համարներն էլ պիտի հայտարարեն՝ ՀՀ-ն Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Իմքայլական նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս ահյտնելով, որ արտահերթին մասնակցող քաղաքական մյուս ուժերը ևս «Զանգեզուրի միջանցքի» հարցով հայտարարություն կտարածեն։

«Առաջիկա ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկի առաջնորդը՝ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, հրապարակային ու աներկբա հայտարարեց, որ Հայաստանը չի քննարկելու Զանգեզուրի միջանցքի հարցը։

Կենսական կարևորություն ունի մնացած բոլոր ուժերի առաջին համարների մակարդակով նույնաբովանդակ հայտարարությունների տարածումը։ ՀՀ քաղաքացին պե՛տք է իմանա՝ ում է ընտրում ու թե որտեղ են ինքը, իր ընտանիքն ու իր հայրենիքը հայտնվելու այդ ընտրությունից հետո։ Սա այլևս պետք է համար մեկ հանրային պահանջը դառնա հունիսի 20-ին ընդառաջ»,-գրել է նախկին պատգամավորը։

--00—ԼՄ