Մայիսի 18-ից 22-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

տերև
Հանրապետության տարածքում`

Մայիսի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

նկար
Երևան քաղաքում՝

Մայիսի 17-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ