Ուժեղացված ծառայություն՝ Երևանում․ հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը և մարզերը սպասրկող 1-ին ու 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ, մայիսի 14-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց  10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 4 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 4 անձ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս