Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Կրասնոդար-2»-ի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա ընկերական խաղերին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը մայիսի 28-ից հունիսի 5-ը կանցկացնի հավաք, որի ընթացքում ընկերական խաղերում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի (hունիսի 1) և Շվեդիայի (hունիսի 5) հավաքականների հետ։

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 32 խաղի, դարձել 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր Ռումինիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի խաղում (3:2), որտեղ դուրս էր եկել փոխարինման, դարձել գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց հարված։

--00--ԿԿ