Հույս ունեմ՝ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News 

Բեգլարյան

Արցախի իշխանությունը Իսրայելին և Պաղեստինին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին թվիթերյա իր միկրոբլոգում գրել է  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Ցավում եմ բոլոր մարդկային կորուստների համար։

Հ․Գ․ հույս ունեմ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները, որը իսրայելական զենքով բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել »,- գրել է Բեգլարյանը։

--00--ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս