Ռոբերտ Քոչարյանը կարող է չընդգրկվել «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

քոչարյան

«Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում կարող են ներառվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, ինչպես նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Այս մասին հայտնում են «Սիստեմա» ԲՖԿ-ից:

Վերջիններիս թեկնածությունն առաջադրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Սիստեմա»-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկովի փոխարեն: 

ԲՖԿ տնօրենների ընտրության հարցը կքննարկվի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 26-ին` հեռավար կարգով: 

Դուբովսկովն ու Քոչարյանը խորհրդի կազմում են 2009 թվականից:

 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս