«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող 5,8 գրամ դեղնականաչավուն զանգված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հասարակական

Մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս