ՀԱՊԿ շրջանակներում հայ-ադրբեջանական խնդրի քննարկումը կարևոր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ՀՀ ՌԴ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար:

Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս