Ադրբեջանի հավակնություններից ու պահանջներից բաց խոսելը բխում է նաև իշխանության շահերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ «ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»:

Վերջին օրերի գլխավոր հարցադրումն այն է, թե իրականում ինչ է պահանջում Ադրբեջանը, որովհետև ի սկզբանե էլ պարզ էր, որ խնդիրը միայն «սահմանային ճշգրտումները» չեն։

Ենթադրվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխ. քարտուղարին ներկայացրել է, թե կոնկրետ ինչ հավակնություններ և պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը։

Այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իշխանությունը սա թաքցնում հասարակությունից, որովհետև ինքս կարծում եմ, որ այսպիսի դեպքերում որոշակի բացառությունները մի կողմ, բաց խոսելը բխում է նաև իշխանության շահերից»։

--00--ԱԹ