Օդանավակայանում կալանավորվել է Գագիկ Բեգլարյանը․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

գագիկ

Մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել կապի և տրանսպորտի նախկին նախարար, 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Բեգլարյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, «ԱԱԾ մեկուսարան»։  

Հետախուզվողի՝ ԱԱԾ տեղափոխվելու մասին հայտարարություն է տարածել նաև ոստիկանությունը։

Ըստ hաղորդագրության՝ ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը  2020 թվականի մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գագիկ Բեգլարյանը, ամենայն հավանակությամբ, Երևան էր գալիս՝ մասնակցելու եղբոր՝ Յուրի Բեգլարյանի հուղարկավորությանը։

--00—ԼՄ