Հայ-վրացական սահմանին 68 հազար դոլարի մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ է առգրավվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

մաքսանենգ

Վրաստանում Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը կանխվել է։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանանին անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):

 --00—ՄՀ