Արցախում ադրբեջանական բեռնատարները վազանց են կատարել․ բնակիչները դիմել են խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հասարակական

Կարմիր Շուկայի հատվածում մայիսի 18-ին ադրբեջանական ավտոշարասյան բեռնատարը վազանց է կատարել ու վթարային իրավիճակ ստեղծել։ Այդ պատճառով երթևեկությունը կանգ է առել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ վթար տեղի չի ունեցել, պարզապես վթարային իրավիճակ է եղել, որից հետո բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին որպեսզի այնպես կարգավորեն ողջ գործընթացը, որ նման միջադեպեր չլինեն։

«Ամեն օր Կարմիր շուկայով ժամեր շարունակ բեռնատարներ են անցնում։ Այս միջադեպից հետո բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ այսուհետ կփակեն ճանապարհը, եթե վերահսկողություն չլինի»,-ընդգծեց պատգամավորը։

Նրա խոսքով, այս միջադեպից հետո կրկին ադրբեջանական բեռնատարներ են անցել, և ռուս խաղաղապահները վերահսկել են ամբողջ ճանապարհը։

--00--ԿԿ