Տեր-Պետրոսյանը մատնոց ֆռցնողի է նմանվում, հայտարարությունները սրտխառնոց են առաջացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը որոշել է՝ այլևս չի լինելու խորհրդարանում։ 24News -ի հետ զրույցում նա նշեց, որ որոշման պատճառների մասին խոսել չի ուզում, բայց պնդեց, որ շարունակելու է սատարել ՔՊ-ին։ 

Դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին ժամանակահատվածում սուր է քննադատում իշխանություններին, պատգամավորը նախ արձագանքեց, թե Տեր-Պետրոսյանը պալատական խարդավանքների մեծ սիրահար է, ապա հավելեց. «Նա մատնոց  ֆռցնողի է նմանվում, իսկ հայտարարություններն ինձ մոտ սրտխառնոց են առաջացնում» ։

Մանրամասները՝ տեսանյութում։