Լավրովն ու Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական խնդրի երկարաժամկետ լուծման տարբերակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկվել է գործակցության հնարավորություններն ու ԱՄՆ մտահոգությունները, գրում է CNN-ը։

Ըստ Փրայսի հայտարարության՝ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը փնտրում է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ։

Բլինկեն և Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասով երկարաժամկետ քաղաքական լուծման տարբերակները։

--00—ԼՄ