Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է․ Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. 

«Այս պահին հեռուստացույցի առաջ նստած, աներևակայելի մեծ համբերությամբ, հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքին:

Խոսում են հայրենի ծննդավայր գալու պատվից զրկված ՀՀ ԱԽՔ քարտուղարից սկսած մինչև ժամանակին բանակից <<թռած> պատգամավորները կամ, ինչպես ժողովուրդն է նրանց անվանում՝ <<ուսապարկերը...>> Եվ նորից ու կրկին համոզվում եմ, թե ինչպես և ինչու ենք հայտնվել հենց այս վիճակում...

Հ.գ.- Այս պահին նիստը դեռ շարունակվում է, բայց այլևս համբերություն չունեմ հետևելու... Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է...»։

--00--ԱՀ