Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Tert.am- ի հարցին, թե քանի անձ ու ինչ հիմքով է բերման ենթարկվել, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.

«Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի  182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»։

--00--ԱՀ