ԵԽ-ի կողմից ընդունված հայ գերիների բանաձևը ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․

«Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության:

Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին մարդասիրական այս խնդիրը բարձրաձայնելու գործում մեր կողքին լինելու համար:

Հուսանք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին»:

--00--ԱՀ