Ադրբեջանում 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

Ադրբեջանի Աղստաֆա (Աղստև) շրջանում երկրաշարժ է գրանցվել, այդ մասին հայտնում է երկրի  գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ 3,3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:31-ին` Ղազախ կայարանից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:

--00—ԼՄ