Երևանում կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Արա Աբրահամյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

ՌՀՄ

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են տարածաշրջանում զարգացող իրադարձություններին վերաբերվող օրախնդիր հարցերը։

Արա Աբրահամյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է նաև իր ղեկավարած կազմակերպության և Հայաստանում ու Ռուսաստանում իրականացվող ՌՀՄ ծրագրերի մասին։

--00—ՄՀ