Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

--00--ԱՀ