Լավ լուրերի շարքից․ 2 օր է՝ մերոնք շատ ավելի լավ են պահպանում ՀՀ տարածքը թշնամուց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը «Լավ լուրերի շարքից» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ, սահմանից ստացած լուրերի համաձայն, եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել՝ խնդրելով չկրակել, քանի որ իրենք կռվելու մտադրություն չունեն։ 

«Շփման գծի տարբեր հատվածներից արդեն 2 օր ստանում եմ տեղեկություններ, որ մերոնք ակտիվ պաշտպանական աշխատանքներ են իրականացնում և շատ ավելի լավ են պահպանում ՀՀ տարածքը թշնամու հնարավոր մուտքից։ 

Եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել՝ խնդրելով չկրակել, քանի որ իրենք կռվելու մտադրություն չունեն։ 

Եղել են նաև դեպքեր, երբ մերոնք են բառացիորեն ծեծի ենթարկել թշնամու զինվորներին՝ ստիպելով հետ գնալ դեպի ելման դիրքեր։ 

Այլ կերպ ասած՝ հայ զինվորը նույն անհաղթելին է, միայն հրաման ստանա...»։

--00—ԼՄ