Կշարունակվի Բերդաշենի դպրոցի շինարարությունը. կառավարությունը գումար է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

դպրոց

 

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար: Կկառուցվի մոդուլային դպրոց։

Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքները:

Ընթացող շինաշխատանքներին տեղում հետևել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

--00—ՄՀ