Լապշինն Ադրբեջանի վճարելիք 30 000 եվրոյի համար հաշիվ է բացել «Արցախբանկում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Լապշին

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ում հաղթանակ տարավ Ադրբեջանի դեմ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Ադրբեջանից բռնագանձվող 30 000 եվրոյի փոխանցման համար հաշիվ է բացել «Արցախբանկում»:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում Լապշինի նկատմամբ սպանության փորձի և դաժան կտտանքների ենթարկելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են բլոգերին վճարել 30 000 եվրո փոխհատուցում:

--00--ԱԹ