Ստեփանակերտում տարօրինակ հուշարձան է տեղադրվել․ արցախցիները մտահոգված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը արցախցիների մոտ մտահոգություն է առաջացրել․ նրանք չգիտեն, թե ինչ է այն խորհրդանշում եւ ինչպես «հայտնվեց» հուշարձանի տարածքում:

Արցախցի  լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Գրեթե բոլորի մոտ հարցեր է առաջացրել …շատերը գրում են ինձ, երկուշաբթի կպարզեմ։ Եթե ինձ հարցնեք`սա հիմարություն է ու Արցախի խորհրդանիշի դիմաց այսպիսի կասկածելի, ոչ հայկական էլեմենտներով, հայկական ճարտարապետությունից հեռու որևէ բան տեղադրելը պիտի արգելվի պետական մակարդակով»։

«Օրերս Ստեփանակերտում տեղադրվեց մի տարօրինակ հուշարձան՝ ինը թևանի աստղ, որը Բահայի աղանդի խորհրդանիշն է (կենտրոնը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում) և Համսա ամուլետը (մուսուլմանները այս խորհրդանիշն անվանում են նաև «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հրեաները՝ «Մարիամի ձեռքը»): Ես փորձեցի պատասխաններ ստանալ տեղի բնակիչներից, բայց ոչ ոք չի հասկանում այս հուշարձանի իմաստը: Խնդրում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին կապվել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որպեսզի պարզենք այս հուշարձանի հեղինակի անունը և Արցախում տեղադրման նպատակը»,- գրել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

--00--ԱՀ