80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ նախօրեին այցելել են Ամարաս վանական համալիր։ Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

նկար

Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը։

նկար
նկար
նկար

--00—ԼՄ