Բաքվում գերիներին շինծու մեղադրանքներ են առաջադրվում․ 2 գերու գործ ռազմական դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

Գերի

Հայ երկու գերու՝ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործն ուղարկվել է Ադրբեջանի ռազմական դատարան։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գործով իբրև տուժող, ներգրավվել է 12 ադրբեջանցի:

Քննության տվյալները նշում են, թե  իբրև ՀՀ քաղաքացիները արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։

Լյուդվիկ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի շրջանում։

Նմանատիպ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մյուս հայ ռազմագերուն՝ իբր խոշտանգումներ իրականացնելու համար։

--00—ՄՀ