Հիվանդանոցում մահացել է Նար-Դոսից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

Մայիսի 23-ին հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, ով այդ օրը, ժամը 18։10-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով էր եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից և ձեռքով մի քանի անգամ հարվածել և կոտրել էր Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել էր Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։