Փաշինյանի «փրկած» զինվորներն ո՞ւր են․ ՀՀ-ից զիջումներով ընդամենը պատերազմն ենք հետաձգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

«Ես նախ ուզում եմ հասկանալ` ինչ տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթով 25-ից 30 հազար հայ զինվորականներ փրկվեցին: Փրկվեցին, և ի՞նչ եղան այդ զինվորները, փոշիացա՞ն նրանք, հայոց բանակ այլևս գոյություն չունի՞, սահմանին կանգնած հայ զինվոր գոյություն չունի՞, որքան էլ որ սահմանագիծը երկարեց»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այդ փրկվածների թվաքանակով երկու-երեք շերտ պաշտպանական գոտի կարող էր ստեղծվել այդ սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Ես չգիտեմ՝ Արցախում ՀՀ քաղաքացի զինվորական մնացե՞լ է, թե՝ ոչ: Եվ այս պայմաններում ՀՀ սահմանները դառնում են անպաշտպան։ Մի՞թե իշխանությունները քարտեզ չէին նայել, որ 27-ից 29 կմ լայնությամբ ամենանեղ հատվածը Հայաստանում Սիսիանի շրջանն է, այսինքն՝ արևելյան մասում այդ նեղ հատվածը սկսում էր հենց Սև լճից։ Ուրեմն, Սև լճից մինչև Նախիջևանի տարածք ամենակարճ հատվածն էր, պետք էր առաջին հերթին հենց այդ հատվածը վերցնել լուրջ հսկողության տակ, որը տեղի չունեցավ։ Դրա արդյունքում թշնամու թվաքանակն օրեցօր ավելացավ ՀՀ տարածքում»,- ասել է Մելքոնյանը:

Բանախոսի պնդմամբ, ՀՀ-ից զիջումներ և տարածքներ հանձնելով, մենք ընդամենը հետաձգում ենք պատերազմը:

Անդրադարձել է կատարվել  նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ