Ինչո՞ւ են որոշ մարդիկ գրգռվել. ասելու որ լինի, էնքան բան կա ձեզ ասելու՝ տեղներդ չեք գտնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Եթե թշնամին շարունակի մտնել Վարդենիսի սարերը, դա հղի է էսկալացիայի վտանգով։ Արդյունքում կարող են ընտրությունները չեղարկվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն ընդգծում է, որ վերջին տվյալներով, թշնամու զինվորները մեր տարածքում ավելանում են։ 

Ըստ ընդդիմադիր ուժի ղեկավարի՝ մենք հիմա խելացի ենք վարվում, երբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիներին փորձում ենք դուրս բերել բանակցություններով։

Մարուքյանը կարծում է, որ մինչև նոր իշխանության ձևավորումը չպետք է որևէ նոր փաստաթուղթ ստորագրվի՝ նշելով, որ հիմա Ադրբեջանի սահմանների ճանաչման գործընթացը վտանգավոր է, քանի որ Ադրբեջանը պարտադրելու է Արցախը ևս իր տարածք համարել։

«Եթե սահմանները ճանաչում ենք այն մասով, որ Արցախին չի առնչվում և Սովետական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները վերադարձվում են մեզ, լավ տարբերակ է»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։