45-ամյա բնակիչը Մեծամորում ոսկյա շղթա է հափշտակել․ ոստիկանները բացահայտել են կողոպուտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Մայիսի 9-ի երեկոյան Մեծամոր քաղաքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 22.30-ի սահմաններում Միկրոշրջան 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկյա շղթա՝ կախազարդով, և դիմել փախուստի: Տուժողը ոստիկանության Մեծամորի բաժին էր ահազանգել։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը կատարել է Վայք քաղաքի 45-ամյա մի բնակիչ։

Մայիսի 20-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով կասկածվողը Դիլիջան քաղաքում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին։ Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ. ըստ նախնական տվյալների՝ 45-ամյա տղամարդն այն վաճառել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱՀ