COVID-19-ի պայմաններում ո՞ր դեպքում հնարավոր կլինի այցելել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը: Հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները։

Հայաստանից-Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման հավաստագրով` երկու դեղաչափ պատվաստվելուց հետո։

--00—ԼՄ