Ստյոպա Սաֆարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը` հղում անելով իր աղբյուրներին: Սաֆարյանը լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում: 

Կայքի տեղեկություններով՝ Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա Սաֆարյան:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

--00--ԱԹ