Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է համարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News  

Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով»: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ու վերաինտեգրման հարցով համագործակցում է ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ:

--00—ՄՀ