153 անուն՝ Քոչարյանի ղեկավարած թիմում․ «Հայաստան» դաշինքը հայտը ներկայացրեց ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը և Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ռոբերտ Հայրապետյանը, հրապարակել իր և Արամ Վարդևանյանի լուսանկարը և հավելել #ամեն_ինչ_լավ_է_լինելու հեշթեգը։

Արամ Վարևանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ընտրություններին կմասնակցեն 153 թեկնածուով։

--00—ԼՄ