«Ազգային օրակարգի» նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Հակոբյանը․ ովքե՞ր են եռյակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

արա

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ևս կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրացուցակում 84 թեկնածու է ներառված։

Արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը հայտարարեց, որ ցուցակը գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդ համարն է Արա Գասպարյանը, երրորդ՝ Տաթևիկ Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարը նաև հայտարարեց, որ ընտրություններից հետո բացառում են գործող իշխանության և նրան աջակցող ուժերի հետ որևէ համագործակցություն։

--00—ԼՄ