«Ալյանս»-ն ընտրության կգնա դաշինքով. վարչապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցությունը տեղեկացնում է.

«Հիմք ընդունելով ոչ «հին», ոչ «ներկա», ոչ «սև», ոչ «սպիտակ», չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական՝ «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։

Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան, «Ալյանս»֊ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Այսօր ցուցակը ներկայացվեց ՀՀ ԿԸՀ»։

--00--ԱԹ