Թուրքը գռադուսը բարձրացնում ա, որ «կզցնի», էշ պետք ա լինես, որ մտածես՝ Շուշին չի կրկնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

«Թուրքը սահմանին գռադուսը բարձրացնում է զուտ նրա համար, որովհետև, իր կարծիքով, մենք պարտված ենք, բայց դրանից զատ նաև ծեծված ենք, կոտրված ենք: Նա, իհարկե, սխալվում է, բայց այստեղ ուրիշ վատ բան կա․ թուրքը այսկերպ նաև փորձում է փակել իր մինուսները, որը պատերազմի ժամանակ նույնիսկ հաղթող լինելով, ունեցել է, սակայն ես մեր մինուսների փակելը չեմ տեսնում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

«Պետք է կատարյալ էշ լինես, որ չհասկանաս, որ Շուշին կարող է կրկնվել, երբ առաջնագծից հեռու լինելով ավելի քան 100 կմ, գրավվեց, որովհետև նախօրոք արված չէին ամրաշինական աշխատանքներ։ Դրանք չկային ոչ միայն Շուշիում, այլ նաև Քարինտակում, Սղնախում, Հադրութում»,-ասել է Վարդանովը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր  հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: