ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ադրբեջանական բանակի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ԱՆԿԱ

 Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակն (ANCA)  ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։

Գրասենյակի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Գեղարքունիքում գերեվարված զինծառայողների լուսանկարն ու կից գրել․

 «Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն  ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրեք դա հիմա՛։ Կոչ արե՛ք Կոնգրեսին հիմա»։

 --00—ՄՀ